Phone

(+374) 99 01-80-81

(+374) 99 01-80-81

Մեր մասին

Ներածություն

2004թ հանրահայտ «էլիպս»՝ անվտանգության համակարգեր, ընկերության սեփականատերերը հիմանդրեցին  «Էլվուդ Ֆուրինիչոր ընկերությունը» իտալական և իսպանական գերժամանակակից փայտամշակման հաստոցների հիման վրա։ «Էլվուդ Ֆուրինիչոր» ընկերությունը անալոգային ընկերություններից տարբերվում է իր արմատապես նոր տեխնիկական սարքավորումներով և որ ամենակարևորն է՝ հայ սպառողներին ապրանքների և ծառայությունների մատուցման գաղափարախոսությամբ։ Ձեր երևակայության իրականությունը՝ «Էլվուդ Ֆուրինիչոր»։

Ինտերիեր «Էլվուդ Ֆուրինիչոր»

«Էլվուդ Ֆուրինիչոր»-ում մենք ստեղծում ենք անսահման հնարավորություններ Ձեր դիզայների ցանկացած, նույնիսկ ամենահամարձակ երեևակայությունները իրականություն դարձնելու համար, քանի որ մեր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ստանալ ցանկացած եռաչափ թեք կամ շրջանաձև մակերեսը, իսկ ամենասովորականներից (կաղնի, հաճարենի, հացենի, կարմրափայտ ծառ...) մինչև ամենաէկզոտիկ (զեբրանո, Էբենոսափայտ, բամբուկ, վարդափայտ…) օգտագործվող կապարները ստեղծում են այսպես կոչված Ձեռքի աշխատանքի անմոռանալի տպավորություն՝ առաջարկելով համեմատաբար ցածր գներ անալոգային կազմակերությունների հետ։ Բացի այդ,մեր հնարավորությունների շրջանակներում առկա են այնպիսի ինտերերային «գործիքներ», իչպես լամինատավորումը, տարբեր տեսակի ծածկույթներ և  բազմաֆունկցիոնալ լաքեր։ «Էլվուդ Ֆուրինիչոր»՝ Ձեր երևակայության թռիչքը։

  Օբյեկտներ 

«Էլվուդ Ֆուրինիչոր»-ի անսահման տեխնիկական հնարավարությունները, ցանկացած պատվերի գերկարճ ժամկետներում իրականացնելու արագության հետ մեկտեղ կատարյալ աշխատանքային համակարգ է ինչպես մեկական պատվերի օրինակ՝ մի աթոռի, այնպես էլ մեծ հաստատության կամ ամառանոցի դիզայնի նախագծման համար։ Երկու դեպքում էլ Ձեր որոշման բացառիկությունը երաշխավորված է։

Համագործակցություն


«Էլվուդ Ֆուրինիչոր»-ը ստեղծել է համագործակցության բացառիկ հնարավորություն ինչպես պատվիրատուի պրոֆեսիոնալ ճարտարապետների և դիզայներների հետ, այնպես էլ այն անհատների, ովքեր պարզապես ցանկանում են իրականություն դարձնել իրենց ցանկությունները։ Մենք առաջարկում ենք Ձեզ բոլոր պայմանները (ստեղծագործ դիզայներներ, ճարտարապետներ, նախաձեռնողներ) հենց մեր կազմակերպությունում։ Ձեր միտքը ընդհամնեը տվեք թղթին, կամ պարզապես պատմեք մեզ Ձեր ցանկացած դիզայն-պատկերացում, և մեր մասնագետները կզարմացնեն Ձեզ բարձր որակով և իրականացման կարճ ժամկետներով։ Ձեզ մնում է միայն գալ մեզ մոտ խորհրդակցության․ մենք պատրաստ ենք Ձեզ լսել և տրամադրել համապատասխան մասնագիտական օգնություն։ «Էլվուդ Ֆուրինիչոր»՝ խորհուրդներ մասնագետներից։

Ուսանողներ

«Էլվուդ Ֆուրինիչոր»-ը ստեղծել է ապագա ճարտարապետ, դիզայներների համար կատարյալ պայմաններ։Կազմակերպության համակարգչային և տեխնիկական ողջ ներուժը անվճար տրամադրվում է ուսանողներին, ովքեր ցանկանում են դառնալ ինտերիերի իրական մասնագետներ։ Սա այսպես կոչված մեծ հիմք է համարվում ամենաարտասովոր և նոր գաղափարների իրագործման համար։ Բոլոր նախագծերն ու անգամ էսքիզները մանրամասն կվերլուծվեն մեր մասնագետների կողմից, որից հետո կարող են գնվել «Էլվուդ Ֆուրինիչոր»ի կողմից։ բացի այդ, ամենամյա անցկացվող «Էլվուդ Ֆուրինիչոր» ֆոր Ֆուրինիչոր մրցույթի արդյունքում պարզված ամենալավ նախագծերը կիրագործվեն անվճար, և մրցութի ավարտից հետո ուսանողները կանցնեն աշխատանքի կազմակերպությունում։
«Էլվուդ Ֆուրինիչոր»՝ մտածենք ապագայի մասին

Տեխնիկական մաս

Ժամանակակաից մեքնաների պարկը, գերժամանակակից ներմուծված սարքավորումները, հիանալի ծրագրային ապահովումը, նյութերի լայն տեսականին և ճշգրիտ հավաքման հանգույցները հնարավորություն են տալիս իրականություն դաձնել ամենահամարձակ տեխնիկական մտահաղացումները։  Հատուկ սոսինձներն ու լաքերը թույլ են տալիս հավաքել ռելիեֆային և անհարթ հարթությունները բարձր ճշգրտությամբ ինչպես էքստերիերի, այնպես էլ ինտերիերի համար (խոհանոց, լոգարան): Քաղաքի կենտորնում գտնվող դիզայներական ստուդիան հարմար է միաժամանակ թե՜ պատվիրատուների, թե՜ պրոֆեսիոնալ ճարտարապետների և դիզայներների հետ շփվելու համար։

 

Top